Գլխավոր Նորություններ Մայիսի 4-ից սահմանափակումները հիմանականում կհանվեն. տրանսպորտը չի աշխատի

Մայիսի 4-ից սահմանափակումները հիմանականում կհանվեն. տրանսպորտը չի աշխատի

1555

Միջոցառումների նոր փաթեթով, որն ուժի մեջ կմտնի մայիսի 4-ից, տեղաշարժի ազատության սահմանափակումները կհանվեն, սակայն հասարակական տրանսպորտի արգելքը կշարունակի գործել, այդ թվում նաեւ` միջքաղաքային:

Նա հավելեց, որ կթույլատրվեն տնտեսական գործունեության գրեթե բոլոր տեսակները, բացի առեւտրի կենտրոններում մանրածախ եւ մեծածախ առեւտրից: «Կթույլատրվի հանրային սննդի օբյեկտների գործունեությունը, որոնք հաճախորդներին կսպասարկեն բացօդյա տարածքում: Կթույլատրվի նաեւ բուսաբանական այգիների եւ արգելոցների գործունեությունը: Սպորտի ոլորտում գործունեությունը թույլատրվելու է միայն պրոֆեսիոնալ մակարդակով»,- ասաց Վարոս Սիմոնյանը:

Ըստ նրա` սահմանված նորմերին համապատասխանության վերահսկողությունը շատ ավելի խիստ կլինի, քան նախկինում էր, հատկապես` փակ արտադրություններում եւ գրասենյակներում: «Կթույլատրվեն վերամշակող արդյունաբերության բոլոր ոլորտները, ներառյալ տեքստիլը, կահույքը, կոշիկը: Սակայն փակ արտադրության տարածքներում պետք է այնպիսի անձ նշանակվի, որը պատասխանատու կլինի բոլոր ստանդարտների պահպանման համար, այդ թվում` հիգիենայի միջոցների առկայության, աշխատողների առողջության վիճակի եւ այլն: Բացի այդ, գործատուն պետք է ապահովի աշխատողների անվտանգ տեղաշարժը եւ թույլ չտա նրանց աշխատանքային ժամերին լքել ձեռնարկության տարածքը»,- եզրափակեց նա: