Գլխավոր Նորություններ Այսօր ապրիլյան պատերազմի հերոս Անդրանիկ Զոհրաբյանը կդառնար 24 տարեկան

Այսօր ապրիլյան պատերազմի հերոս Անդրանիկ Զոհրաբյանը կդառնար 24 տարեկան

29

Այսօր` մայիսի 1-ին, ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս, Թալիշում զոհված զինծառայող,  Անդրանիկ Զոհրաբյանի ծննդյան օրն է։ Նա կդառնար 24 տարեկան։ 

Անդրանիկ Զոհրաբյանը ծնվել է 1996թ. մայիսի 1-ին, Վեդիում: Անդրանիկ Զոհրաբյանը կապիտան Արմենակ Ուրֆանյանի զինվորներից էր, զոհվեց Ուրֆանյանի, Ռոբերտ Աբաջյանի (Կյաժ) ու Քյարամ Սլոյանի հետ նույն խրամատում: Ուրֆանյանի զինվորները ռազմական գործողությունների առաջին գիշերը մի քանի անգամ հետ էին շպրտել հակառակորդի՝ իրենց գերազանցող ուժերին՝ անհավասար մարտում ցուցաբերելով բացառիկ մարտունակություն և  հերոսություն: Նշենք, որ այսօր մահացել է նաև Քյարամ Սլոյանի հայրը, ով որդու մահվանից հետո երկու անգամ կաթված էր ստացել: