Գլխավոր Նորություններ «Գյումրիում հետաքրքիր խոսակցություններ են պտտվում». Գագիկ Համբարյան

«Գյումրիում հետաքրքիր խոսակցություններ են պտտվում». Գագիկ Համբարյան

278

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գլխավոր դատախազի և նրա սանիկի՝ ՇՊՀ-ի վերաբերյալ էժանագին դեմագոգիան շարունակվում է։ Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ԱԺ-ում անդրադառնալով Շիրակի պետհամալսարանին վերաբերող քրեական գործերին և դրանց սարսափելի դանդաղ ընթացքին, որը շարունակվում է 2 տարի, ինչպես և սպասվում էր, կրկին դիմեց էժանագին դեմագոգիայի և հայտարարեց, որ, իբրև թե, օբյեկտիվ պատճառներ կան՝ կոնկրետ քրգործի մեծ ծավալը, քննիչի վարույթում եղած գործերի քանակը: Դավթյանը նշեց, որ կոնկրետ համալսարանի գործով հարցաքննելու անհրաժեշտություն կար շուրջ 5000 անձի…

Նախ, այնպիսի տպավորություն ստեղծվեց, որ Արթուր Դավթյանի համար ՇՊՀ-ին վերաբերող միայն մեկ գործ կա, որը շինծու է և վերաբերվում է նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանին… Ուղղակի զավեշտ է մեղադրել տիկնոջը հափշտակության մեջ, երբ այդ գործով քննվող ՇՊՀ-ի 22 աշխատակիցներից 21-ը ցուցմունքներում ընդունել են, որ հավաքագրված գումարներից աշխատավարձեր են ստացել… Դե, պարոն Դավթյանը, հիմա համագործակցելով սույն իշխանությունների հետ, մեծ հաճույքով գործեր է կարում՝ գոհացնելով Փաշինյանին և նրա թիմին… Այդ 5000 հարցաքննվողները հիմնականում վերաբերում են վերը նշված գործին…

Սակայն Արթուր Դավթյանը բացարձակ չանդրադարձավ ՇՊՀ-ին վերաբերող մյուս գործերին, որի հիմնական հերոսներն իր և իր սանիկ՝ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանի անմիջական պաշտպանության և հովանավորության տակ գնտվող ՇՊՀ-ի նախկին և ներկա ռեկտորներ Սահակ Մինասյանն ու Երվանդ Սերոբյանն են… Սահակ Մինասյանի օրոք բուհը հասցվեց սնանկացման… Զարմանալի է, արդեն երկու տարի է ՀՀ գլխավոր դատախազը և նրա սանիկը չեն կարող բացահայտել կեղծ լիցենզիաներով կրթական ծրագրերի մատուցումը ՇՊՀ-ում, որի հեղիանկը Սահակ Մինասյանն էր… Դրա բացահայտման համար ընդամենը մի քանի րոպե է պետք… Այս երկու տարվա մեջ երկու անգամ ՇՊՀ-ում են եղել ապրանքափորձագիտական խմբեր, որոնց եզրակացության մասին որևէ տեղեկություն չկա… Երկու տարուց ավելի է դատախազությունը չի կարող բացահայտել ՇՊՀ-ի գրադարանից 15 տոննա գրքերի ոչնչացման փաստը, երբ կան բազմաթիվ ցուցմունքներ Սահակ Մինասյանի դեմ… Մինչև հիմա Արթուր Դավթյանի քննիչին չի հաջողվում ճշտել, թե 1,5 միլիոն դրամի փոխարեն ինչու է Սահակ Մինասյաը 6 միլիոն դրամ տրամադրել Հայաստանի երիտասարդական հիմնադրամին… Մինչև հիմա ինձ չեն հրավիրել քննության կամ առերեսման Սահակ Մինասյանին վերաբերող որևէ քրգործի հետ… Վառ օրինակը՝ «ՆՈՐԿԵՆՏ» ծրագրի շրջանակներում մեր կողմից բացահայտված խայտառակ կեղծիքներն են ու մեծ գումարների գրպանումը… Չեն հրավիրում առերեսման ՇՊՀ-ի կեղծարար պաշտոնյաներից մեկի հետ, որը պատասխանատու է այս ամենի համար և որը, ըստ իմ ունեցած տեղեկությունների, կեղծ ցուցմունքներ է տվել…

Սա ընդամենը մի քանի օրինակներ բերեցի նախկին ռեկտորի գործած ապօրինություններից և հանցագործություններից, որոնք, իմ կարծիքով, միտումնավոր չեն բացահայտվում արդեն 2-3 տարի է…

Համոզված եմ` Արթուր Դավթյանը նաև տեղյակ է, թե ինչ քայլերի է դիմում իր սանիկը՝ Կարեն Գաբրիելյանը, որպեսզի ծածկադմփոցի անի ՇՊՀ-ի ներկայիս ռեկտորի ԺՊ Երվանդ Սերոբյանի և նրա շրջապատի անձանց հանցագործությունները…

Արդեն տասն ամիս է երեք տասնյակից ավել ցուցմունքների, երկու ձայնագրությունների և առերեսման արձանագրության առկայության պարագայում, դատախազ Գաբրիելյանը խայտառակ պրիմիտիվ քայլերի է դիմում ՇՊՀ ռեկտորի ԺՊ Երվանդ Սերոբյանի գործը երկարաձգելու նպատակով, որի մանրամասներին ես շատ լավ տեղյակ եմ…

Ժամանակին ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավար Սահակ Մնիասյանը բազմաթիվ մարդկանց մոտ ասում էր, որ դատախազությունը և հատկապես Կարեն Գաբրիելյանն իր գրպանում են… Դրա վառ ապացույցը՝ 2017-ից մինչև 2018-ի մայիսը Գաբրիելյանի կողմից վերջինիս դեմ որևէ քրեական գործ չհարուցելն էր… Ես ասեկոսեներին շատ դեպքերում չեմ հավատում… Սակայն Գյումրիում հետաքրքիր խոսակցություններ են պտտվում այն մասին, թե քավոր-սանիկ Դավթյան-Գաբրիելյան տանդեմի լավ վերաբերմունքը Մինասյան-Սերոբյան տանդեմին ինչ «արժի»…

Հ. Գ. Ի դեպ, ՇՊՀ-ի քրգործերով քննիչներից մեկը՝ Ս.Մ-ն, մարդկանց քննելու ժամանակ բացահայտ պաշտպանում է Սահակ Մինասյանին, ուղղորդում մարդկանց, որ վերջիններս ցուցմունքներ տան Սահակ Մինասյանի ընդդիմախոսների դեմ…»: