Գլխավոր Նորություններ Համացանցում է հայտնվել «Շերեմետևո» օդանավակայանում SSJ-100 ինքնաթիռի հրդեհի առաջին րոպեներին արված ևս...

Համացանցում է հայտնվել «Շերեմետևո» օդանավակայանում SSJ-100 ինքնաթիռի հրդեհի առաջին րոպեներին արված ևս մի տեսանյութ

440

Համացանցում է հայտնվել Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում SSJ-100 ուղևորատար ինքնաթիռի հրդեհի առաջին րոպեներին արված ևս մի տեսանյութ, որը տեղադրվել է НТВ հեռուստաալիքի տելեգրամյան էջում:

Կադրերում երևում է, թե ինչպես են այրվող ինքնաթիռի ուղևորները դուրս պրծնում ինքնաթիռից, իսկ արտակարգ ծառայությունների աշխատակիցները նրանց հեռացնում են օդանավից:

Տեսանյութում հայտնված ուղևորներից մեկը, որն իրեն վատ է զգում, նստում է խոտածածկին, այնուհետև նրան է մոտենում երկու բորտուղեկցորդուհի: Կադրերում երևում է նաև, թե ինչպես են ժամանած հրշեջներն անմիջապես վազում կրակը մարելու:

Հիշեցնենք, որ Superjet 100 ինքնաթիռը մայիսի 5-ին վթարային վայրէջք է կատարել «Շերեմետևո» օդանավակայանում: Նշվում է, որ ինքնաթիռն օդ է բարձրացել «Շերեմետևո» օդանավակայանից տեղի ժամանակով ժամը 18:00-ին: Քսանութ րոպե անց այն վթարային վայրէջքի իրավունք է խնդրել և կարողացել է վայրէջք կատարել միայն երկրորդ փորձից հետո: Կոշտ վայրէջքի հետևանքով ինքնաթիռը վնասվել է, շարժիչներն այրվել են: Այնուհետև կրակը տարածվել է ինքնաթիռի պոչի հատվածում:

Ինքնաթիռում գտնվող 78 մարդուց 41-ը զոհվել է:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ