Գլխավոր Նորություններ Առանց քննության վարորդական իրավունքներ կտրամադրեն

Առանց քննության վարորդական իրավունքներ կտրամադրեն

4033

ԱՄՆ Ջորջիա նահանգի նահանգապետը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում վարորդները կկարողանան վարորարդական իրավունք ստանալ` առանց քննություն հանձնելու: Լիցենզիա ստանալու համար բավական կլինի առցանց թեստավորում հանձնել, փոխանցում է Motor-ը:

Կանոնների համաձայն` ավելի վաղ վարորդական իրավունք ստանալ հնարավոր էր միայն հաջողությամբ համակողմանի ճանապարհային թեստ հանձնելուց հետո: Սակայն հիմա, ըստ Fox News-ի, Ջորջիայի նահանգապետ Բրայան Քեմփը կորոնավիրուսային համավարակի պատճառով որոշել է պարզեցնել այս ընթացակարգը:

Վարորդական իրավունք ստանալու համար երթևեկության կանոնների իմացության առցանց թեստ է հարկավոր հանձնել: Ընդ որում, այսպիս մեղմացումը չի տարածվում մոտոցիկլետների եւ բեռնատարների ապագա վարորդների վրա. նրանք ստիպված են սպասել կարանտինի ավարտին եւ սովորական ճանապարհային քննության հանձնել: Թեստը հանձնելուց հետո ապագա դեռահաս վարորդը պետք է նաեւ գրավոր հավաստագիր ներկայացնի ծնողներից, խնամակալներից կամ վարորդ ուսուցչից այն մասին, որ նա անցել է պարտադիր 40-ժամյա պրակտիկան փորձառու վարորդի հսկողության ներքո: Պահանջվում է նաեւ վարորդի առնվազն մեկ տարվա եւ մեկ օրվա փորձ:
Արդյունքում, մարդը կարող է ուսումնականի փոխարեն ժամանակավ իրավունք ստանալ, որի տիրոջ համար մի շարք սահմանափակումներ կկիրառվեն: Օրինակ, կեսգիշերից մինչեւ առավոտյան ժամը 6-ը նրան չի թույլատրվի ճանապարհ դուրս գալ, իսկ ավտոմեքենայի սրահում պետք է լիարժեք վարորդական իրավունքով մեծահասակ վարորդ լինի:

Կորոնավիրուսի համավարակի պատճառով Ամերիկայում արտակարգ դրություն է հայտարարվել, Ջորջիա նահանգում այն կտեւի առնվազն մինչեւ մայիսի 13-ը, բայց նահանգապետը, ամենայն հավանականությամբ, կերկարաձգի ժամկետը: Այս պատճառով նահանգում անհնար է քննություններ անցկացնել, թեպետ քննություն հանձնել ցանկացողների ցուցակում 30 հազար թեկնածու կա: