Գլխավոր Նորություններ «Մեր Մեխակը արդեն տուն ունի»․ վարչապետ

«Մեր Մեխակը արդեն տուն ունի»․ վարչապետ

125

«Մեր Մեխակը տուն ունի արդեն»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ գործարարների կողմից նույնիսկ այս նվիրատվությունը կզրոյանա, եթե կուրթանցի Մեխակենց ընտանիքը ձեռքբերված բարեկեցությունն աշխատանքով պահպանելու և զարգացնելու բանաձևը չգտնի։

Հիշեցնենք՝ «Այո»-ի քարոզարաշվի ժամանակ, երբ Մեխակ Առաքելյանը մոտեցել էր վարչապետին՝ ասելով, որ վագոն-տնակում է ապրում, Փաշինյանը պատասխանել էր․ «Առողջությունդ տեղը, ջահել տղա ես, քո տան հարցն առաջին հերթին դու պիտի լուծես․․․ Մի հատ բան ձեռնարկի, գնա տունդ սարքի, վարչապետն ա՞ քո տունը սարքելու»։

Օրեր անց՝ Սիսիանում քարոզարաշվի ժամանակ, վարչապետը ներողություն էր խնդրել նրանից։

Կութանեցի Մեխակի 30 տարվա երազանքը կատարվեց. վաղը նոր տուն կտեղափոխվեն

Կուրթանեցի Մեխակի 30 տարվա երազանքը կատարվեց. վաղը նոր տուն կտեղափոխվեն:Հեղինակ՝ Հրաչյա Պապինյան #Լուրեր

Опубликовано Լուրեր Суббота, 2 мая 2020 г.