Գլխավոր Նորություններ «Երբ աները դեռ «ձիու վրա» էր, ինչ-որ տեղ կարելի էր հասկանալ»․ Էդգար...

«Երբ աները դեռ «ձիու վրա» էր, ինչ-որ տեղ կարելի էր հասկանալ»․ Էդգար Առաքելյան

38

«Իմ քայլը» խմբակցության նախկին անդամ Էդգար Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կասկած չունեմ, որ ի տարբերություն մի շարք այլ նախկինների, որոնք հանկարծ հիշում են իրենց` քաղաքական գործիչ լինելու մասին միայն այն բանից հետո, երբ իրավապահ մարմինները որևէ գործ են հարուցում իրենց դեմ, պարոն Մինասյանն ի սկբանե անկեղծորեն հավատացել է, որ ինքն է այն միակը, ով կարող է առաջնորդել Հայաստանի անտեր մնացած հակահեղափոխությունը:

Պատկերացնո՞ւմ եք` ինչպիսի անհուն նարցիսիզմով, անհամարժեքության ախտանիշով պետք է տառապի անձը, որ մերժված Սերժի փեսան լինելով հանդերձ` հույս ունենա Հայաստանում գալ իշխանության և այն էլ` «շատ մոտ ապագայում»:

Որ այդպիսի կիսաթաքուն նկրտումներ ուներ, երբ աները դեռ «ձիու վրա» էր, ինչ-որ տեղ դեռ կարելի էր հասկանալ: Բայց հիմա՞, այսքանից հետո՞: Իսկ միգուցե Գոնսալես գերդաստանի հա՞յրն է մեղավոր, որ այդպես էլ իր շրջապատից ոչ մեկին այդ դերը չի վստահում, ինչպես 2 տարի առաջ:

Ամեն դեպքում ակամայից հարց է ծագում` ի՞նչ է ծխում այդ երիտասարդը իր խոհանոցում…»։