Գլխավոր Նորություններ Երևանում 39-ամյա վարորդը հարբած վիճակում բախվել էլեկտրասյանը. նրան ու նրա 5-ամյա երեխային...

Երևանում 39-ամյա վարորդը հարբած վիճակում բախվել էլեկտրասյանը. նրան ու նրա 5-ամյա երեխային տեղափոխել են հիվանդանոց

207

Երեկ՝ մայիսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 23:00-ի սահմաններում Երևան քաղաքի Նոր Արեշ թաղաասի բնակիչ, 39-ամյա Պարույր Մանուկյանը իր վարած Audi A4 մակնիշի 36 NՍ 931 համարանիշի ավտոմեքենայով Արցախի պողոտայում բախվել է թիվ 99 էլեկտրասյանը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Պ. Մանուկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ ուղևոր, 5-ամյա Ալեն Մանուկյանը՝ «Սուրբ Ատվածամայր» բժշկակական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխացնել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Հովհաննես Սարգսյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Հ. Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Վարորդ Պ. Մանուկյանը ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ (խմած) վիճակում: Ավտոմեքենան, որի մեջ հայտնաբերվել են նաև գարեջրի դատարկ ու կիսադատարկ շշեր, հետաքննիչի հանձնարարականով տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխված Ա. Մանուկյանը վարորդի տղան է: