Գլխավոր Նորություններ Գազալցակայանում պայթյունը, որի հետևանքով մահացել է 40-ամյա աշխատակիցը, տեղի է ունեցել նրա...

Գազալցակայանում պայթյունը, որի հետևանքով մահացել է 40-ամյա աշխատակիցը, տեղի է ունեցել նրա անչափահաս որդիների աչքի առաջ. մանրամասներ

8209

Armdaily.am-ը գրում է.

Ինչպես արդեն հայտնել ենք, երեկ ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Մեծ Սեպասար գյուղի վարչական տարածքում գտնվող գազալցակայանում ՎԱԶ-2121 մակնիշի մեքենան լիցքավորելու ժամանակ գազաբալոնը պայթել է, ինչի հետևանքով գազալցակայանի 40-ամյա աշխատակից Միքայել Թովմասյանը տեղում մահացել է։

ArmDaily.am-ի տեղեկություններով վերջինս Մեծ Սեպասար համայնքի բնակիչ է, դեպքը տեղի է ունեցել Թովմասյանի անչափահաս որդիների աչքի առաջ։ Տղաները սպասելիս են եղել, որ հայրը աշխատանքը վերջացնի, միասին գնան կողքի գյուղից իրենց մեքենան, որ արհեստավորի մոտ է եղել, վերցնեն ու տուն գնան։

Մեր տեղեկություններով մահացած տղամարդու հարազատները գտնվում են Ռուսաստանում և չեն կարողանա գալ ու վերջին հրաժեշտը տալ, քանի որ երեկ ՌԴ-ում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության համաձայն մինչև մայիսի 10-ը Մոսկվայից Հայաստան թռիչքներ չեն նախատեսվում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում.