Գլխավոր Նորություններ Ինչ կարմիր թել էր Միքայել Մինասյանի ձեռքին

Ինչ կարմիր թել էր Միքայել Մինասյանի ձեռքին

515

Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանն երեկ ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ էր հրապարակել, որը վերնագրված է «Տեսաշար. Ստի վերջը»: Տեսանյութում վերջինս պատրաստակամություն էր հայտնել պատասխանել քաղաքացիների՝ իրեն ուղղված բազմաթիվ հարցերին, պատմել բաներ, որոնք շատերին կհետաքրքրեն, ինչպես նաև ներկայացնել իր տեսլականներն ու գաղափարները։

Օգտատերերից ոմանք, սակայն, նկատել էին, որ Միքայել Մինասյանը ձեռքին կարմիր թել է կապել: Օգտատիրոջ այն հարցին, թե ինչ կարմիր թել է կապված ձեռքին, Միքայել Մինասյանը պատասխանել է, որ տղայի մկրտության խաչի թելն է: