Գլխավոր Նորություններ Մինչև մյուս տարվա մարտ-ապրիլ ամիսները կորոնավիրուսի դեպքեր ունենալու ենք. մեր խնդիրը վաղվանից...

Մինչև մյուս տարվա մարտ-ապրիլ ամիսները կորոնավիրուսի դեպքեր ունենալու ենք. մեր խնդիրը վաղվանից համակեցության պայմաններ ապահովելն է. Փաշինյան

261

Մայիսի 4-ից կորոնավիրուսով պայմանավորված սահմանված սահնանափակումների զգալի մասը հանվում է։ Այդ թեմայով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկում է անցկացնում ՀՀ փոխվարչապետ, գլխավոր պարետ Տիգրան Ավինյանի և Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ:

«Մենք մինչև մյուս տարվա մարտ֊ապրիլ ամիսները պետք է շարունակենք ունենանլ կորոնավիրուսի նոր դեպքեր, քանի դեռ պատվաստանյութ չկա և մեր խնդիրը վաղվանից համակեցության պայմաններ ապահովելն ու կորոնավիրուսի հետ համատեղ ապրելն է»,- ասաց Փաշինյանը։