Գլխավոր Նորություններ 11-ամյա երեխան ձորակն է ընկել. նրան տեղափոխել են հիվանդանոց

11-ամյա երեխան ձորակն է ընկել. նրան տեղափոխել են հիվանդանոց

416

Մայիսի 3-ին, ժամը 14:21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Հաղարծին բնակավայրից վանք տանող ճանապարհին երեխան ընկել է ձորը (մոտ 3 մ): Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Հաղարծնի վանքին հարակից ձորից դուրս են բերել Գագիկ Թ.-ին (ծնված 2009 թ.) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է Բերդի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար: