Գլխավոր Նորություններ Գիտնականները պարզել են կորոնավիրուսի դեմ ռեմդեսիվիրի արդյունավետության պատճառը

Գիտնականները պարզել են կորոնավիրուսի դեմ ռեմդեսիվիրի արդյունավետության պատճառը

37

Չինացի գիտնականները պարզել են ԱՄՆ-ում կորոնավիրուսի բուժման համար հավանության արժանացած ռեմդեսիվիր նոր դեղամիջոցի ազդեցության մեխանիզմը։

Ինչպես նշվում է Science ամսագրի հրապարակման մեջ, դեղամիջոցը արգելափակում է ԴՆԹ-պոլիմերազը (ռեպլիկազ), որն անհրաժեշտ է կորոնավիրուսի կրկնապատկման համար։

Այս հատկությունը թույլ է տալիս դեղամիջոցին պայքարել այնպիսի վիրուսների դեմ, ինչպիսին են Էբոլա, Մարբուրգ, Ջունինի, Լասի տենդի, Նիպահի, Հենդրայի վիրուսները։

Նյութում նշվում է, որ հետազոտության համար օգտագործվել է կրիոէլեկտրոնային մանրադիտակի մեթոդը։

Նշենք, որ դեղամիջոցը մշակվել է 2015 թվականին ԱՄն բանակի վարակիչ հիվանդությունների հետազոտական ինստիտուտի և Gilead Sciences ընկերության համատեղ ուժերով։