Բարսելոնայի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն խոսել է Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչի Լիվերպուլի դեմ պատասխան խաղի մասին։
«Կարևոր չէ , թե առաջին խաղում ինչ է տեղի ունեցել, մենք պետք է մտածենք այն մասին, թե ինչ տեղի կունենա այս խաղում: Ֆուտբոլիստները պետք է խաղան այնպես, կարծես դա եզրափակիչ հանդիպում է։ Գիտենք դժվար կլինի, քանի որ երկրպագուները նրանց կողմից են լինելու։
Կարևոր է վերահսկել խաղը, սակայն երբեմն մրցակիցները կարող են քեզ ստիպել անհարմար զգալ դաշտում։ Լիվերպուլը արագաշարժ ֆուտբոլիստներ ունի, մենք պետք է անենք ամեն ինչ, որ վերահսկենք խաղը։
Պետք է ողջ ուժով խաղանք։ Նման հանդիպումների ժամանակ չենք ուզում անսպասելի խնդիրներ ունենալ, ինչպես օրինակ վնասվեց Սալահը։ Նա և Ֆիրմինոն կարևոր ֆուտբոլիստներ են Լիվերպուլի համար։ Յուրաքանչյուր մարզիչ անհանգստանում է, երբ թիմում պակաս ֆուտբոլիստ կա։ Լիվերպուլը կարող է հաղթել։ Կարծում եմ, որ մենք դաշտում չենք կարողանա հանգստանալ: Կարևոր է լավ խաղալ հենց առաջին րոպեից»,-ասել է Վալվերդեն։
Առաջին խաղում Բարսելոնան սեփական հարկի տակ հաղթել է Լիվերպուլին 3-0 հաշվով։ Պատասխան խաղը տեղի կունենա այսօր՝ մայիսի 7-ին, Լիվերպուլի Էնֆիլդ մարզադաշտում և կմեկնարկի ժամը 23:00-ին: