Գլխավոր Շոուբիզնես 61-ամյա Շերոն Սթոունը մերկ կրծքով՝ «Vogue»-ի շապիկին

61-ամյա Շերոն Սթոունը մերկ կրծքով՝ «Vogue»-ի շապիկին

250

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի, աշխարհում ամենացանկալի կանացից մեկը՝ Շերոն Սթոունը, Instagram-ի իր էջում կադրեր է հրապարակել պորտուգալական «Vogue»-ի համար անկեղծ ֆոտոշարքից։

Шэрон Стоун

Պորտուգալական «Vogue»-ի շապիկին Սթոունը լուսանկարվել է «Հիմնական բնազդ» ֆիլմից հայտնի դիրքով։ Դերասանուհին մերկ մարմնին պիջակ է կրում, կարճ շորտ եւ ցանցանման զուգագուլպաներ։

Մյուս լուսանկարում դերասանուհին ցուցադրել է կուրծքը։ Հարցարզույցի ընթացքում Սթոունը պատմել է դերասանական կարիերայի դժվարությունների մասին։ «Երբ նոր էի սկսում աշխատել այդ ոլորտում, ստուդիաների ղեկավարները գործածում էին «f**kable» բառը՝ գնահատելու համար՝ արդյոք բավարար չափով լավն ես՝ դերը ստանալու համար։ Նրանք, նստած սեղանի շուրջ, քննարկում էին՝ մեզանից ով է իսկապես f**kable։ Նանք կարծում էին, որ ես բավարար չափով չէի»,- ասել է դերասանուհին։

Шерон Стоун

«Անկեղծ ասած՝ կանանց այնպիսին ցույց չեն տալիս, ինչպիսին նրանք իրականում են։ Ֆիլմերի մեծ մասը գրված է տղամարդկանց կողմից, ստեղծված նրանց կողմից եւ մտածված տղամարդու տեսանկյունից։ Նրանք չեն մտածում՝ ինչպիսին կարող են լինել կանայք, ինչպես ենք մենք մտածում, ինչ ենք զգում։ Ահա՝ ինչու իմ շատ կերպարներ ամբողջ ընթացքում կա՛մ հարբած են, կա՛մ կախված, կա՛մ խելագար»։

Шерон Стоун
Шерон Стоун

Шэрон Стоун / Instagram / @sharonstone