Գլխավոր Նորություններ Լավ լուր՝ Արսեն Թորոսյանից

Լավ լուր՝ Արսեն Թորոսյանից

696

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացնում է, որ Իտալիայում գործող սահմանափակումների մեղմացումից հետո շարժական մամոգրաֆը վերջապես շարժվել է դեպի Հայաստան: Ամենայն հավանականությամբ, այն Հայաստան կհասնի մոտ մեկ ամսից:

Նախարարը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Լավ լուրեր Իտալիայից։ Իտալիայում գործող սահմանափակումների մեղմացումից հետո մեր շարժական մամոգրաֆը վերջապես շարժվեց դեպի Հայաստան։ Քանի որ այն ճանապարհի մի մասը անցնելու է ծովով, այն ամենայն հավանականությամբ Հայաստան կհասնի մոտ մեկ ամսից»:

https://www.facebook.com/ATorosyanOfficial/videos/523993824960545/?v=523993824960545