Գլխավոր Նորություններ Կիպրոսը դուրս է գալիս կարանտինից

Կիպրոսը դուրս է գալիս կարանտինից

9

Կիպրոսում երկուշաբթի օրվանից սկսվել է կորոնավիրուսի պատճառով մտցված սահմանափակումների թուլացման առաջին փուլը։ Այս մասին հաղորդում է Cyprus Mail պարբերականը։

Հանվում են շինարարության ոլորտի սահմանափակումները, մանրածախ առևտրի բոլոր խանութները, բացառությամբ առևտրի խոշոր կենտրոնների, կարող են նորից վերսկսել աշխատանքը:

Պետական հատվածի աշխատակիցները սկսել են վերադառնալ աշխատանքի, բացառությամբ նրանց, ովքեր խոցելի խմբերում են գտնվում, կամ հոգ են տանում մինչև 15 տարեկան երեխաների համար:

Պարետային ժամը ուժի մեջ կմնա երեկոյան 10-ից առավոտվա 6-ը։ Եկեղեցիներում պատարագները թույլատրվում են ոչ ավել, քան 10 հոգու մասնակցությամբ։ Սահմանափակող միջոցները աստիճանաբար կչեղարկվեն, իսկ վերջնական փուլը կսկսվի հուլիսի 14-ից։