Գլխավոր Տեսանյութեր Մայրը տանն էր, երբ հայրը երեխաների հետ ցած է նետվել. հարեւաններ (տեսանյութ)

Մայրը տանն էր, երբ հայրը երեխաների հետ ցած է նետվել. հարեւաններ (տեսանյութ)

16001

Երևանի ՀԱԹ Բ2 թաղամասի թիվ 91 շենքի բնակիչները շոկի մեջ են։ Նրանք չեն կարողանում ուշքի գալ այն պահից, ինչ իրենց հարեւանը՝ երկու մանկահասակ երեխաների  հետ ցածր է նետվել իններորդ հարկից։  Այս պահին դեպքի վայրում քննչական գործողություններ են ընթանում։ Ա1+ ի լրագրողը դեպքի վայրում է եւ զրուցել է հարեւանների հետ։  Ըստ նրանց՝ մայրը տանն է եղել, երբ հայրը լուսաբացին երկու փոքրիկների հետ ինքնասպանություն է գործել։ Համենայնդեպս՝ նախորդ օրերին տեսել են կնոջը։

Հարեւանները անսովոր ոչինչ չեն նկատել այս ընտանիքում։ Նույնիսկ չեն կարող ասել՝ որքանով է հավաստի տեղեկատվությունը, թե նրանք ամուսնալուծված են եղել։   Նրանք  դրական են արտահայտվել երեխաների հետ ցած նետված տղամարդու մասին։ Պաշտոնական որեւէ տեղեկատվություն դեռեւս չկա։  Տղամարդու եւ երեխաների մարմինները տեղափոխվել են դեպքի վայրից։