Գլխավոր Նորություններ Երեխաների հետ նետված տղամարդը սպա է եղել, մոլի սովորույթներ չի ունեցել․ մանրամասներ...

Երեխաների հետ նետված տղամարդը սպա է եղել, մոլի սովորույթներ չի ունեցել․ մանրամասներ (VIDEO)

4140

Ինչպես արդեն հաղորդել ենք զարհուրելի ողբերգություն է տեղի ունեցել այսօր Երևանում։

Հայրը երկու՝ 5 և 8 տարեկան երեխաների հետ նետվել է պատուհանից։ Առավոտյան նրանց դիերը հայտնաբերել են անցորդները։

news.am-ը դեպքի վայրից ուղիղ եթերում տեղեկացրել է, որ այս պահին տեղի ունեցած ողբերգության վայր են ժամանում մահացած երեխաների տատիկը, հորեղբայրը ու այլ հարազատներ։

 Հարևաններն ասում են, որ ոչ մի արտառոց բան չեն նկատել մինչ այդ։ Տղամարդն օրեր առաջ երեխաների հետ խաղացել է բակում, նրանց համար պաղպաղակ է գնել։

 Դեպքի ժամանակ երեխաների մայրը, ըստ լուրերի, քնած է եղել։

Հայտնի է, որ տղամարդը ռուսական սահմանապահ զորքերի սպա է եղել, վերջրերս է վերադարձել Հայաստան։ Մոլի սովորույթներ չի ունեցել։ Երեխաների հետ միշտ լավ է վարվել։ Ըստ հարևանների, հրաշալի, հոգատար հայր է եղել։ Հարևանները ոչ հերքել, ոչ հաստատել են ամուսնալուծության լուրը։ Երեխաները վերջին մի քանի օրերին հոր տանն են եղել մոր հետ։

blob:https://www.facebook.com/b782270f-ed35-4bb0-acee-ba0bff82a8c9