Գլխավոր Նորություններ Պատուհանից նայեցի՝ 6-7 շուն տեսա ու մարդիկ էին պառկած, նորից նայեցի ու...

Պատուհանից նայեցի՝ 6-7 շուն տեսա ու մարդիկ էին պառկած, նորից նայեցի ու ցնցվեցի. հարևանուհին նկարագրում ` ինչպես է տեսել դեպքը

1050

9-րդ հարկից նախնական տվյալներով իրեն և երեխաներին ցած նետած տղամարդու հարևանուհին «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ պատմեց, որ խուլ դմփոց է լսել գիշերը ժամը 4-ի կողմերը ։ Վստահ չէ, որ իր լսածը կատարվածի հետ կապ ունի, քանի որ մտածել է, որ ավտոտնակից է ձայնը և պատուհանից դուրս չի նայել։

«Ժամը 7-ին արթնացա սուրճ էի դնում ու շների տարօրինակ, անսովոր հաչոց լսեցի։ Այդ ժամանակ սուրճը թափվում էր գնացի գազօջախն անջատեցի և եկա պատուհանից նայեցի։ Մոտ 6-7 շուն տեսա ու մարդիկ էին պառկած։ Մի պահ, որ նայեցի ինձ թվաց շների հետ են խաղում, բայց երբ նորից նայեցի, ցնցվեցի։ Տեսա, որ ծնկերը պատռված են ու արյունոտ։ Ամուսնուս արթնացրեցի, կանչեցի ու այդ ժամանակ փռի աշխատակցուհիներից մեկն էր տեսել ու օգնություն կանչել։ Սա էր ամբողջ պատմությունը»,-նշում է Ալինա Պետրոսյանը։

Վերջինս պատմում է, որ այդ ընտանիքի հետ այդքան էլ շփում չեն ունեցել, բայց վարքագծում տարօրինակ ոչինչ չեն նկատել։
Ավելի վաղ ԱԻՆ-ը հայտնել է, որ մայիսի 5-ին, ժամը 08:06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի ՀԱԹ Բ2 թաղամասի թիվ 91 շենքի բնակարաններից մեկի բնակիչը 9-րդ հարկից ցած է նետել երեխային, այնուհետև ինքը ցած նետվել մյուս երեխայի հետ։

«Փաստինֆո»-ի լրագրողը դեպքի վայրում զրուցել է ողբերգության զոհ դարձած տղամարդու հարեւանների հետ, որոնք նրան կիրթ ու հավասարակշռված են բնութագրում։ տեղեկացնում են ԱԻՆ-ից: Այսօր առավոտյան 9-րդ հարկից իրեն և անչափահաս երեխաներին նետած տղամարդուն հարևանները բնութագրել են կիրթ, հավասարակշռված։ Նրանք ապշած են կատարվածից։

Ըստ հարեւանների՝ տղամարդը տևական ժամանակ Ռուսաստանում սպա է եղել, ֆինանսական ու սոցիալական խնդիրներ չի ունեցել. «Հագուկապից չէինք ասի, որ սոցիալապես վատ վիճակում է եղել։ Մի քանի օր առաջ ենք տեսել երեխաների հետ խաղում էր։ Շատ էր սիրում երեխաներին։ Չենք հասկանում, թե ինչպես է դեպքը տեղի ունեցել»,-պատմում են հարևանները՝ նշելով, որ հոգեկան խնդիրներ եւս չեն նկատել։

Նրանք ասում են, որ տղամարդն ամուսնալուծված չի եղել, քանի որ կինն ու երեխաները փաստացի նրա հետ են բնակվել։ Ողբերգության զոհ դարձած երեխաները 8 եւ 5 տարեկան էին…

Աղբյուր` Փաստինֆո