Գլխավոր Նորություններ Երեկ հայրը երեխաների համար ելակ, խմորեղեն, պաղպաղակ է գնել. մանրամասներ

Երեկ հայրը երեխաների համար ելակ, խմորեղեն, պաղպաղակ է գնել. մանրամասներ

772

Բնակելի շենքի 9-րդ հարկի պատուհանից երեխային ցած նետած, ապա մյուս երեխայի հետ միասին ինքը նետված 40 ամայ տղամարդը երեկ խանութ է գնացել, երեխաների համար գնել ելակ, խմորեղեն, պաղպաղակ: NEWS.am-ին պատմել է մյուս հարևանը: 

Հարևանները պատմել են, որ կինն ամուսնու հետ մշտապես չի բնակվել, միայն վերջին օրերին են տեսել նրանց միասին։ Երեխաները դպրոց են հաճախում Երևանի Կենտրոն թաղամասում։

40-ամյա տղամարդու հայրը մահացած է, ունի մայր ու եղբայր։ Կինն էլ ապրում է մոր ու եղբոր հետ։