Գլխավոր Տեսանյութեր Կինը տանը քնած է եղել, ոստիկաններն են արթնացրել. մանրամասներ ողբերգական դեպքից (VIDEO)

Կինը տանը քնած է եղել, ոստիկաններն են արթնացրել. մանրամասներ ողբերգական դեպքից (VIDEO)

5057

Այսօր իր երեխաների հետ 9-րդ հարկից դուրս նետված  40-ամյա տղամարդը թոշակի անցնելուց հետո մի քանի ամիս աշխատել է Երևանի քաղաքապետարանի թանգարանում։ NEWS.am-ին պատմել է շենքի լիազոր Վահրամ Այվազյանը։

«1984 թվականի այդ մարդիկ այս շենքում բնակվում են, նորմալ ընտանիք էին։ Ամուսնացել էր նորմալ կնոջ հետ, 2 շատ լավ երեխաներ են ունեցել։ Որպես անձնավորություն շատ հանգիստ ու նորմալ տղա էր։ ՌԴ-ից մոտ մեկ տարի առաջ են վերադարձել, 3-ից 4 տարի մնացել են Ռուսաստանում։ Որ ծառայում էր ՌԴ բանակում, հեռակա նաև սովորում էր։ Լսել եմ, որ թոշակի անցնելուց հետո մի քանի ամիս աշխատել է քաղաքապետարանի թանգարանում, վերջին 3-4 ամիսը չէր աշխատում։ Ֆինանսական խնդիր չի ունեցել, որովհետև բարձր թոշակ էր ստանում։ Բողոքներ չենք լսել, որ ֆինանսական խնդիրներ ունի։ Երեխաներին էլ լավ էր պահում, դաստիարակությամբ լավ զբաղվում էր»,- ասել է նա։

Տղամարդը Երևանի մանկավարժական համալսարանի պատմական ֆակուլտետն էր ավարտել։

Ըստ շենքի լիազորի, ամուսիններն ամուսնալուծված չեն եղել. «Դե ընտանիք է, գուցե ինչ-որ վիճաբանություն է եղել։ Ինչպե՞ս կլինեին ամուսնալուծված, եթե իրար հետ էին ապրում։ Երեխան Կենտրոն թաղամասում էր դպրոց գնում, տանում-բերում էին երեխաներին։ Որքան գիտեմ՝ կինը չի աշխատել»։

Այվազյանը պատմել է, որ երբ դեպքը տեղի է ունեցել, կինը քնած է եղել, ոստիկաններն են արթնացրել նրան. «Առավոտյան 07։30-ին ոստիկանների հետ այնքան ենք թակել դուռը, մինչև կինն արթնացել ու դուռը բացել է։ Կինը երբ իմացավ, միանգամից վատացավ, ինքն էլ տեղյակ չէր։ Հիմա կինը տանն է՝ եղբոր ու մոր հետ»։