Գլխավոր Նորություններ Մահվան ելքով վրաերթ Աբովյանում. 27–ամյա վարորդը Lada Priora-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին....

Մահվան ելքով վրաերթ Աբովյանում. 27–ամյա վարորդը Lada Priora-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս տեղում մահացել է

547

Կոտայքի մարզում այսօր՝ մայիսի 5-ին, Lada Priora-ի վարորդը վրաերթի է ենթարկել 79-ամյա կնոջ. հետիոտնը տեղում մահացել է։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 21:20-ի սահմաններում Աբովյան քաղաքի բնակիչ 27-ամյա Տիգրան Ս.-ն իր վարած Lada Priora ավտոմեքենայով Երիտասարդական փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն, Աբովյան քաղաքի բնակիչ, 79-ամյա Լարիսա Ե.-ին:

Վարորդը փախուստի չի դիմել ահազանգել է «Աբովյան» բժշկական կենտրոն, դեպքի վայր ժամանած բժիշկները արձանագրել են հետիոտնի մահը: