Գլխավոր Սպորտ Ռայոլան ցանկանում է Մխիթարյանին տեսնել Բորուսիայում

Ռայոլան ցանկանում է Մխիթարյանին տեսնել Բորուսիայում

119

Հայաստանի ազգային հավաքականի և Արսենալի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան ցանկանում է նրան նորից տեսնել Դորտմունդի Բորուսիայի կազմում։

Ruhr24.de կայքի հաղորդմամբ Մխիթարյանիակումբ վերադառնալը  լավ գաղափար չէ: Բորուսիան նախկին ֆուտբոլիստներին հետ ընդունելու սովորություն ունի, սակայն հեղինակը կարծում է, որ Նուրի Շահինի, Սինձի Կագավայի ու Մարիո Գյոտցեի դեպքերը պետք չէ համեմատել Մխիթարյանիհետ: Մխիթարյանը Բորուսիայում հանդես է եկել 2013-ից 2016 թվականներին, որից հետո տեղափոխվել է Մանչեստեր Յունայթեդ:

30-ամյա ֆուտբոլիստի ապագան ներկայիս թիմի կազմում անհայտ է: Ըստ բրիտանական մամուլի զինագործները պատրաստվում են հրաժարվել Մխիթարյաինց փող խնայելու համար: