Գլխավոր Նորություններ Պետական աշխատողների աշխատավարձը բարձրացել է իմ որոշմամբ, որովհետև հեղափոխական հարթակից ես խոստացել...

Պետական աշխատողների աշխատավարձը բարձրացել է իմ որոշմամբ, որովհետև հեղափոխական հարթակից ես խոստացել եմ․ Փաշինյան

247

Պարգևավճարների տեսքով պետական աշխատողների աշխատավարձի բարձրացումը տեղի է ունեցել իմ որոշմամբ, ԱԺ-ում կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին տարեկան զեկույցը ներկայացնելիս հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Գիտեմ, որ տարբեր նպատակներով այդ թեման շարունակ քննարկվում է։ Այո, իմ որոշմամբ դա տեղի է ունեցել և դա տեղի է ունեցել, որովհետև Հանրապետության հրապարակի հեղափոխական հարթակից ես խոստացել եմ, որ պետական ծառայողների աշխատավարձերը կբարձրանան», – ասաց նա։

Փաշինյանը նաև հստակեցրեց, թե ինչու է այդ բարձրացումը տեղի ունեցել պարգևավճարների համակարգով, այլ ոչ թե աշխատավարձերի․

«Գործող աշխատավարձերի համակարգը իր ստեղծման առաջին օրից դեֆորմացված է։ Մենք պլանավորում ենք պետական կառավարման, հատկապես դատաիրավական համակարգում ավելացնել աշխատավարձերը, որովհետև համոզված ենք, որ դա է ճանապարհը ՀՀ-ում արդար դատական համակարգ ունենալու»։