Գլխավոր Նորություններ Իմ դիրքորոշումը ես նախկինում հայտնել եմ, և նույնիսկ մի ստորակետ ոչ պակասացնելու,...

Իմ դիրքորոշումը ես նախկինում հայտնել եմ, և նույնիսկ մի ստորակետ ոչ պակասացնելու, ոչ ավելացնելու անհրաժեշտություն չեմ տեսնում. Փաշինյան (VIDEO)

151

ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե ինչ դիրքորոշում ունի և՛ Լավրովի և՛ Հասանովի հայտարարությունների վերաբերյալ: Հարցին ի պատասխան վարչապետն ասաց, որ Հայաստանի ոչ մի ղեկավար այդքան մանրամասն Ղարաբաղի հարցի վերաբերյալ դիրքորոշում չի հայտնել, ինչքան ինքն է հայտնել.

«Հայաստանի ոչ մի ղեկավար այդքան հաճախ Ղարաբաղի հարցի վերաբերյալ դիրքորոշում չի հայտնել, որքան ես եմ հայտնել: Հայաստանի ոչ մի ղեկավար Ղարաբաղի հարցի կապակցությամբ այնքան հրապարակային և թափանցիկ չի եղել, որքան ես եմ եղել, այս թվում այս ամբիոնից»: Փաշինյանը նաև ընդգծեց, որ Ղարաբաղի հարցում որևէ լուծում չի կարող գործնականում դառնալ լուծում, եթե դա ընդունելի չէ Հայաստանի ժողովրդի, Ղարաբաղի ժողովրդի համար: «Իմ դիրքորոշումը ես նախկինում հայտնել եմ, և ես իմ նախկինում՝ 2018թ. մայիսի 8-ից մինչ օրս հայտնած դիրքորոշումներից ոչ մի բան բացարձակապես, նույնիսկ մի ստորակետ ոչ պակասացնելու, ոչ ավելացնելու անհրաժեշտություն չեմ տեսնում»:

Մանրամասները՝ տեսանյութում.