Գլխավոր Նորություններ Ճգնաժամը նոր-նոր սկսվում է․ առնվազն մինչև մյուս տարվա մայիս ունենալու ենք կորոնավիրուսային...

Ճգնաժամը նոր-նոր սկսվում է․ առնվազն մինչև մյուս տարվա մայիս ունենալու ենք կորոնավիրուսային ճգնաժամ․ վարչապետ

42

ենք չունենք սոցիալական կոլապս, մինչդեռ ճգնաժամը նոր է սկսվում, ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«ՀՀ կառավարությունը, այդ թվում՝ ԱԺ օգնությամբ կարողացել է կորոնավիրուսային սոցիալ տնտեսական ճգնաժամը պահել կառավարելիության շրջանակում։ Սա չի նշանակում, որ ՀՀ քաղաքացիները շարունակում են ապրել նույն կերպ, ինչպես ապրել են հունվարին կամ փետրվարին։ Սա նշանակում է, որ մենք, բարեբախտաբար, չունենք սոցիալական կոլապս և ճգնաժամ», – ասաց Փաշինյանը։

Խոսելով ապագայի մասին՝ Փաշինյանն ասաց, որ ճգնաժամը նոր է սկսվում և առնվազն մեկ տարի տևելու է։

«Թյուր է կարծիքը, թե ճգնաժամն անցել է կամ ացնում է, ճգնաժամը նոր-նոր սկսվում է։ Արձանագրում ենք, որ առնվանզ մինչև մյուս տարվա մայիս ունենալու ենք կորոնավիրուսային ճգնաժամ», – հավելեց Փաշինյանը։