Գլխավոր Շոուբիզնես Հրապարակվել է վայրէջքի ժամանակ վթարված SSJ-100 ինքնաթիռի օդաչուի և ավիակարգավարների բանակցությունների տեքստային...

Հրապարակվել է վայրէջքի ժամանակ վթարված SSJ-100 ինքնաթիռի օդաչուի և ավիակարգավարների բանակցությունների տեքստային տարբերակը

430

Ռուսական РЕН ТВ հեռուստաալիքը հրապարակել է «Աերոֆլոտ» ընկերությանը պատկանող SSJ-100 վթարված ինքնաթիռի անձնակազմի և ավիակարգավարների վերծանված զրույցի տեքստային տարբերակը:

Ինչպես փոխանցում է РИА Новости-ին, կայծակի հարվածից հետո օդաչու Դենիս Եվդակիմովը վնասը գնահատել է որպես լուրջ, սակայն ոչ ծայրահեղ: Անձնակազմն ուղարկել է Pan-Pan ազդանշանը, որը նշանակում է, որ օդանավը վտանգված է, սակայն անհապաղ օգնության կարիք չունի:

«Վերադարձ ենք խնդրում: Ռադիոկապի կորուստ, և ինքնաթիռն այրվում է կայծակից», – ասել է օդանավի հրամանատարը:

Օդանավակայանին մոտեցող օդաչուի հետ աշխատող ավիակարգավարը հաղորդագրություն է փոխանցել գործընկերներին: Դրանից հետո օդաչուն ասել է, որ չի կարող առաջին անգամից վայրէջք կատարել: Ավիակարգավարը հարցրել է, թե արդյոք անձնակազմն օգնության կարիք ունի:

«Ոչ, դեռ ամեն ինչ կարգին է»,- պատասխանել է օդաչուն՝ հավելելով, որ խնդիրներ կան կապի և ինքնաթիռի ավտոմատ կառավարման հետ:

Դրանից հետո ինքնաթիռը նորից է սկսել իջնել: Օդաչուն միանգամից չի հաստատել, որ պատրաստ է վայրէջքին: Ավիակարգավարը բողոքել է, որ օդաչուին լավ չի լսում: Որոշ ճշտումներից հետո անձնակազմը որոշել է վայրէջք կատարել սարքերի օգնությամբ:

Կարգավարը օդաչուներին տեղեկություն է հաղորդել քամու արագության մասին և թույլատրել է վայրէջք կատարել:

Դրանից հետո բանակցություններն ընդհատվել են: Ավիակարգավարների բանակցություններն օդաչուներն այլևս չեն լսել:

Ավիակարգավարը խնդրել է օդաչուին նշել՝ կկարողանա արդյոք կառավարել ինքնուրույն, ինչից հետո ինքնաթիռը բռնկվել է:

Հիշեցնենք, որ մայիսի հինգին օդանավակայանում վայրէջք կատարելիս հրդեհվել է 78 ուղևորի և անձնակազմի անդամների տեղափոխող ինքնաթիռը, որը «Շերեմետևո» է վերադարձել օդ բարձրանալուց 28 րոպե անց: Փրկվել է 37 մարդ: