Գլխավոր Նորություններ ԱԱԾ-ից հերքում են Էդուարդ Մարտիրոսյանի և այլ աշխատակիցների պաշտոնանկության մասին լուրերը

ԱԱԾ-ից հերքում են Էդուարդ Մարտիրոսյանի և այլ աշխատակիցների պաշտոնանկության մասին լուրերը

51

Ազգային անվտանգության ծառայությունից հերքում են տեղեկությունները, թե ԱԱԾ ղեկավարությունը աշխատանքից ազատման դիմումներ են գրել։

«Մամուլում տարածված լուրերը, որ ազատման դիմում են գրել ԱԱԾ տնօրենն ու այլ աշխատակիցներ, չի համապատասխանում իրականությանը։ ԱԱԾ-ն շարունակում է իր բնականոն գործունեությունը», – Aysor.am-ին ասացին ԱԱԾ մամուլի կենտրոնից։