Գլխավոր Նորություններ Մահացել է ԱԺ նախկին պատգամավոր Երջանիկ Աբգարյանը

Մահացել է ԱԺ նախկին պատգամավոր Երջանիկ Աբգարյանը

157

Այսօր երկարատև հիվանդությունից հետո մահացել է ՀՀ Գերագույն խորհրդի եւ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Երջանիկ Աբգարյանը:

Երջանիկ Աբգարյանը ծնվել է 1940 թվականին Աշտարակի շրջանի Արգել գյուղում։

1964-1968 թվականներին սովորել է Երեւանի պետական համալսարանի արեւելագիտության բաժնում։

1958-1963 թվականներին որպես փականագործ աշխատել է Երեւանի կաբելային եւ սարքաշինության գործարաններում:

1968-1970 թվականներին խորհրդային բանակում եղել է թարգմանիչ, 1970-1990 թվականներին աշխատել է ՀԽՍՀ ԳԱ արեւելագիտության ինստիտուտում։

1990-1995 թվականներին եղել է Գերագույն խորհրդի պատգամավոր, Հայոց համազգային շարժում կուսակցության անդամ, 1992-1997 թվականներինՀՀ մաքսային վարչության պետ, 1996-1999 թվականներին ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայոց համազգային շարժում կուսակցության անդամ: