Գլխավոր Նորություններ Ընդմիջմանը ԱԺ կռիվը շարունակվել է. Միրզոյանը կանչել է անվտանգության աշխատակիցներին

Ընդմիջմանը ԱԺ կռիվը շարունակվել է. Միրզոյանը կանչել է անվտանգության աշխատակիցներին

334

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր ԱԺ-ում ծեծկռտուք տեղի ունեցավ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի միջև, իրար հարվածեցին, հայհոյեցին: Արարատ Միրզոյանը բոլորին հանդարտվելու կոչ արեց, Էդմոն Մարուքյանին էլ առաջարկեց շարունակել իր ելույթը, սակայն դա ևս չստացվեց, քանի որ կրքերը դեռևս չէին հանգստացել: Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ ընդմիջվում է նիստը:

Սակայն ընդմիջման ժամանակ կռիվը նորից շարունակվել է: Կադրեր չկան, քանի որ ուղիղ միացումն անջատված էր:
Վիճաբանությունն այնքան է շարունակվել, որ Միրզոյանը ստիպված է եղել կանչել անվտանգության աշխատակիցներին: