Գլխավոր Մամուլ «Փաստ». Հեղափոխության ֆետիշացման հետևանքը. Նիկոլ Փաշինյանը կներկայացնի 100 փաստ նոր Հայաստանի մասին

«Փաստ». Հեղափոխության ֆետիշացման հետևանքը. Նիկոլ Փաշինյանը կներկայացնի 100 փաստ նոր Հայաստանի մասին

126

«Սիրելի հայրենակիցներ, ձեր կամքով իմ վարչապետ ընտրվելու 1 տարվա կապակցությամբ՝ վաղը հանդես կգամ մամուլի ասուլիսով, որի ընթացքում կներկայացնեմ 100 փաստ նոր Հայաստանի մասին, բացա­ռապես փաստերով արձանագրելու համար այն մասշտաբային փոփոխությունները, որ տեղի են ունեցել մեր երկրում»,- երեկ իր ֆեյսբուքյան էջում գրել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի գրառումը, իհարկե, կարելի է համարել այսօրվա ասուլիսի անոնս, սակայն լակոնիկ տեքստը ավելի շեշտված բովան­դակային ենթատեքստ ունի, քան սովորա­բար ունենում են անոնսները: Ակնհայտ է, որ այսօրվա ասուլիսը լինելու է հեղափոխու­թյան ֆետիշացման մասին, վիճակագրա­կան իրական կամ մանիպուլյատիվ թվերի միջոցով ներկայացվելու է, թե անցած մեկ տարում ինչքան երջանիկ է դարձել Հայաս­տանի «հպարտ» քաղաքացին: Այս հարթու­թյան վրա դժվար է որևէ այլ բան, բովանդա­կային նոր խոսք սպասել այսօրվա ասուլի­սից. այն ոճով, կառուցվածքով, փիլիսոփայությամբ նման է լինելու Փաշինյանի լայվերին, ելույթներին:

Իհարկե, կարող է հարց առաջանալ, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը որոշել 100 կետ առանձնացնել, հենց այդքան են ձեռքբե­րումները, թե վարչապետը որոշել է իր ասելիքն ամփոփել հիշվող, կլոր թիվ ենթադրող կետերում: Մյուս կողմից՝ եթե Փաշինյանը խոսելու է գլոբալ ձեռքբերումների մասին, ապա դրանք հաստատապես չեն ձգում 100-ին, նույնիսկ 10-ին, ու վարչապետն իրակա­նում ուռճացված է ներկայացնում հեղափո­խության ձեռքբերումները:

Ստացվում է՝ Նիկոլ Փաշինյանը մտադիր է կետ առ կետ անդրա­դառնալ բազում խնդիրների, որոնք գուցե այնքան էլ գլոբալ չեն ու դասական իմաստով չեն ձգում օրակարգային դառնալ վարչապե­տի օրակարգում:

Իհարկե, դրական փոփոխություններ կան ու դրանք չնկատելը լուրջ չէ: Օրինակ՝ որևէ մեկը չի կարող վիճարկել, որ Հայաստանի պատմության մեջ անցկացվել են եզակի օրինական ընտրություններ, մյուս կողմից՝ հետհեղափոխական առաջին ընտրություն­ներն օրինական են լինում, որպես կանոն, բոլոր երկրներում: 

Հեղափոխություն արած առաջնորդները սիրված են լինում հասարա­կությունների կողմից ու ընտրությունները կեղծելու անհրաժեշտություն չեն ունենում: Հեղափոխության իրական փորձությունը լինելու է հաջորդ ընտրություններին, երբ ակնհայտ կլինի՝ հեղափոխական թիմը պատրաստ է զիջել իշխանությունը, եթե չարժանանա հասարակության վստահությանը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: