Գլխավոր Նորություններ Ռոբերտ Քոչարյանը ազատ կարձակվի՞․ դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ

Ռոբերտ Քոչարյանը ազատ կարձակվի՞․ դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ

235

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում երկար դադարից հետո այսօր շարունակվեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների վերաբերյալ դատական նիստը։ 
Այսօրվա նիստին եղան մի քանի միջնորդություններ, որոնք կապված էին Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոփոխելու հետ։ Դատական նիստին ներկայացել էին Հայաստանի եւ Արցախի նախկին վարչապետերը՝ Կարեն Կարապետյանը, Խոսրով Հարությունյանը, Վազգեն Մանուկյանը եւ Անուշավան Դանիելյանը։
Նրանցից յուրաքանչյուրը հինգ հարյուր հազարական դրամ կվճարի Քոչարյանի պատշաճ վարքագծի համար։

Երկրորդ նախագահը նաեւ խոսքով հանդես եկավ՝ ասելով, որ նման պայմաններում սոցիալական հեռավորություն պահել հնարավոր չէ։
Դատական նիստին մեղադրողները առարկեցին երկրորդ նախագահի խափանման միջոց կալանքը փոփոխելու միջնորդություններին։

Շուրջ վեց ժամ տեւած դատական նիստն այսօր ավարտվեց, դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, այն կհրապարակվի մայիսի տասներեքին։