Գլխավոր Uncategorized «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը մաս է կազմում խուլիգանական խմբակների ծրագրի, որի պարագլուխները Սերժ...

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը մաս է կազմում խուլիգանական խմբակների ծրագրի, որի պարագլուխները Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն են. պատգամավոր

115

ԱԺ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սիրելի՛ քաղաքացիներ,

Անկեղծորեն ներողություն եմ խնդրում ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպին ձեզ ականատես դարձնելու համար, բայց սա առիթ էր իրերն իրենց անուններով կոչելու համար։

Այո, ցանկացած բռնության ձև իր բոլոր դրսևորումներով դատապարտելի է, և այսօր, ինչպես արդարացիորեն նշեց վարչապետը, մենք բոլորս պարտվեցինք՝ տրվելով սադրանքին, որը սկսվել և հասունանում էր արդեն մի քանի շաբաթ։

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հետապնդում է մեկ նպատակ՝ շարքային ստախոսությամբ ապալեգիտիմացնել ԱԺ-ն, ի դեմս քաղաքական մեծամասնության, և դրանով իր ծառայությունը մատուցել ժողովրդի փողերը լափած, բազմաթիվ մարդկանց ունեզրկած ԱԱԾ պադվալներում ու քրեական հետապնդման տակ գտնվող իրենց քաղաքական հայրերին։

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը մաս է կազմում խուլիգանական խմբակների ծրագրի, որի պարագլուխները Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն են։

Սա ցավալի արձանագրում է ինձ համար, քանզի, վերջիվերջո, մենք խոսում ենք խորհրդարանական ընդդիմության մասին, որը հայտնվել է ԱԺ-ում ՀՀ քաղաքացիների քվեով և արդար ու թափանցիկ ընտրությունների միջոցով»: