Գլխավոր Նորություններ Հայտնի է՝ երբ Դուբայը կբացի սահմաններն այցելուների համար. ինչո՞վ է այն պատրաստվում...

Հայտնի է՝ երբ Դուբայը կբացի սահմաններն այցելուների համար. ինչո՞վ է այն պատրաստվում գրավել այցելուների

170

Դուբայը նախատեսում է գրավել զբոսաշրջիկներին մեծ զեղչերով COVID-19 համաճարակից հետո:

The Sun պարբերականի տվյալներով՝ ԱՄԷ-ի խոշորագույն քաղաքը մտադիր է այցելուների համար բացվել հուլիս ամսին: Առաջին զբոսաշրջիկներին, ովքեր կայցելեն քաղաքը, կտրամադրվեն 60 տոկոս զեղչ, ինչը նշանակում է, որ հանգիստը կարող են թույլ տալ իրենց նույնիսկ սահմանափակ բյուջեով ճանապարհորդները։

Այնուամենայնիվ, համաճարակի ավարտից հետո Դուբայը միջոցներ կձեռնարկի վարակի նոր դեպքերը կանխելու համար: Այսպես, հյուրանոցները կընդունեն ավելի քիչ թվով հաճախորդներ, շվեդական սեղաններ չեն լինի, լողավազանները այցելուների համար բաց կլինեն ժամանակային ընդմիջումներով, իսկ արեւայրուքի համար նախատեսված տախտակամածները կտեղադրվեն ավելի մեծ հեռավորության վրա:

Travelbag-ի ամրագրման գործակալության կառավարիչ տնօրեն Լեսլի Ռոլոն հայտնել է, որ Դուբայի նոր զեղչերը սովորականից 20 տոկոսով ավել կլինեն: