Գլխավոր Նորություններ Զգուշացեք․ եղանակը տհաճ անակնկալներ է պատրաստել

Զգուշացեք․ եղանակը տհաճ անակնկալներ է պատրաստել

1660

Մայիսի 9-10-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում  սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Մայիսի 12-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանը մայիսի 8-ի ցերեկը կբարձրանա 5-7 աստիճանով, 10-ի ցերեկը նույնքան կնվազի։

Երևան քաղաքում՝

Մայիսի 9-10-ը ժամանակ առ ժամանակ սպասվում  է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-17 մ/վ։

Մայիսի 11-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հիշեցնենք, որ՝ ըստ Սուրենյանի գրառման․

«Վաղը կեսօրից հետո և հատկապես երեկոյան ժամերին հանրապետության շրջանների մեծ մասում կսկսվեն ամպրոպային բնույթի անձրևներ, որոնք իրենց առավելագույն ինտենսիվությանը կհասնեն մայիսի 10-ին։ Առանձին վայրերում, այդ թվում նաև Երևանում դրանք կլինեն բավականին ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ»։