Գլխավոր Սպորտ Սուարես. Եկել է Բարսելոնայի ինքնաքննադատության ժամանակը

Սուարես. Եկել է Բարսելոնայի ինքնաքննադատության ժամանակը

111

Բարսելոնայի հարձակվող Լուիս Սուարեսը, Լիվերպուլից կրած պարտությունից հետո նշել է, որ խաղացողներն իրենք իրենց հարցեր պետք է տան։ Նա նաև կարծում է, որ մարզիչը չպետք է դառնա քննադատության թիրախ։

«Մենք շատ տխուր ենք ու ցավ ենք ապրում։ Եկել է ինքնաքննադատության ժամանակը։ Սա երկրորդ անգամն է, որ նման բան է տեղի ունենում։

Բարսելոնան չի կարող երկրորդ տարին անընդմեջ նույն սխալը գործել. մենք պետք է շատ բաների մասին մտածենք ու հետևություններ անենք։ Անհնար է, որ մենք 1 րոպեի ընթացքում 2 գոլ բաց թողնենք։ 4-րդ գո՞լը, մենք այդ պահին կարծես երիտասարդական թիմ լինեինք։ Պետք չէ մարզչին քննադատել, այդ մենք պետք է երկրպագուներից ներողություն խնդրենք։