Գլխավոր Նորություններ Երբ կդադարեն անձրևները. Գագիկ Սուրենյանը՝ առաջիկա եղանակի մասին

Երբ կդադարեն անձրևները. Գագիկ Սուրենյանը՝ առաջիկա եղանակի մասին

2863

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերեւութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մայիսի 11-ից սկսած անձրևները հիմանակնում դադարում են և առաջիկա 10 օրերին օրվա մեծ մասը ունենալու ենք արևային եղանակ։ Օդի ջերմաստիճանը վաղվանից սկսած բարձրանում է, մայիսի 11-15-ին այն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։ Կարճատև, երակային բնույթի անձրևներ հանրապետության առանձին վայրերում կլինեն հիմնականում երեկոյան ժամերին
ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն»: