Գլխավոր Նորություններ Երևանի քաղաքապետարան. Օղակաձև այգու օբյեկտները գույքագրվում են

Երևանի քաղաքապետարան. Օղակաձև այգու օբյեկտները գույքագրվում են

148

Այսօր քաղաքապետարանի ստորաբաժանումը ապամոնտաժել է Օղակաձև զբոսայգում տարիներ ի վեր անխնամ վիճակում գտնվող սրճարանը: Այս մասին հայտնում են քաղաքապետարանից։

«Տարածքը կկանաչապատվի: Օղակաձև այգու օբյեկտները գույքագրվում են, դրանց վերաբերյալ ևս, հաշվի առնելով իրավական կարգավորումները, համապատասխան որոշում կկայացվի»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

Նա նաև լուսանկարներ է հրապարակել։