Գլխավոր Նորություններ 7 օր Անգլիայի քուչեքում ման են եկել, ասում են՝ Լոնդոնում եմ սովորել

7 օր Անգլիայի քուչեքում ման են եկել, ասում են՝ Լոնդոնում եմ սովորել

694

«Ես իշխանություններից դժգոհ չեմ, ես կադրերից եմ դժգոհ՝ տգետ կադրերից. ժողովուրդն էլ է դժգոհ»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը՝ ընդգծելով՝ գյուղատնտեսության ոլորտի խնդիրների լուծման համար պետք է անհապաղ վարչապետին կից մասնագետների խորհուրդ ստեղծվի:

Նա նշեց, որ այս տարի մթերումների խնդիր չենք ունենա. «Լոլիկ էլի չի դրվելու, ինչքան էլ Նիկոլ Փաշինյանը փորձի մորմազգի ցեցի հարցը լուծել, չի լինելու, որովհետև պայքարի միջոցները հիմա արդեն պետք է աշխատեին: Մորմազգու ցեցը 7-ական ձվադրում է անում, այսինքն՝ 14 օրը մեկ, և մինչև 200 ձու է ձվադրում: Պայքարի հստակ մեթոդներ կան, վաղուց կան»:

Հարցին՝ եթե այդ մեթոդները կան, ինչո՞ւ չեն կիրառվում, նա պատասխանեց. «Ուղեղ չունեն, կրթություն չունեն, ո՞նց ասեմ: 7 օր Անգլիայի քուչեքում ման են եկել, ասում են՝ Լոնդոնում եմ սովորել: Էս վերջերս Հանրային խորհրդում մի մարդ ցույց տվեցին՝ գյուղատնտեսությունն է ներկայացնում. այ ախպեր ջան, ոչ կրթություն ունես, մի հատ ջերմոց ունես՝ մեխակ ես ծախում:

Նա մինչ այդ հանրապետական էր, դրանից առաջ ՕԵԿ-ից էր, դրանից առաջ գեներալի թևի տակ էր, հիմա էլ եկել՝ քայլող է դարձել: Անունը չեմ տալիս, թող իրենք ման գան, գտնեն, ինձ հետաքրքի՞ր է: Դավաճաններով էս երկիրը լցված է: Նիկոլի դիմացը պետք է դնեն՝ էս մարդը սա է, էսքան հանցանք է կատարել: 4 քրեական գործով հանցագործին բերում՝ պաշտոն ես տալի՞ս»: