Գլխավոր Նորություններ Շրթունքները 20 անգամ մեծացնելուց հետո այս կինը չի հանգստանում. ինչո՞ւ են մարդիկ...

Շրթունքները 20 անգամ մեծացնելուց հետո այս կինը չի հանգստանում. ինչո՞ւ են մարդիկ դիմում այս քայլերին (Photo)

624

Աշխարհի ամենամեծ շրթունքներն ունեցող կինը, որն ինքնին արդեն տարօրինակ նվաճման հասցեատերն է, իր դեմքի նկարները հրապարակել է 20-րդ ներարկման ընթացակարգից հետո:

Կնոջ անունը Անդրեա Իվանովա է: Նա 22 տարեկան է և Instagram-ի մոդել է Բուլղարիայից:

Չնայած նրան, որ նա արդեն ունի ամենամեծ շրթունքները (հավանաբար, հազիվ թե որևէ մեկը ստուգի), նա ցանկանում է ավելի մեծացնել դրանք:

Այո՛, չնայած Անդրեան արդեն 20 անգամ շրթունքները մեծացրել է, սակայն նա չի պատրաստվում կանգ առնել: Նրան համեմատում են «Բարբի» տիկնիկի հետ, և նա ակնհայտորեն հիացած է նման համեմատությունից:

Անդրեան սկսեցշրթունքները մեծացնել 2018 թվականից: Նա անմիջապես Instagram-ում շատ հետևորդներ ունեցավ:

Այսօր նրա տրանսֆորմացիաներին հետևում է ավելի քան 32 հազար մարդ:

Միգուցե նրանք սիրում են կնոջ տեսքը, բայց հնարավոր է, որ նրանք պարզապես հետաքրքրվում են, թե որքան նա կմեծացնի շրթունքները: 

Ի դեպ, սա թանկ հոբբի է: Մեկ ներարկումն արժե մոտ 166 դոլար, բայց Անդրեան հստակ չի հիշում, թե որքան է նա արդեն ծախսել արտաքինի վրա: