Գլխավոր Սպորտ Բարսելոնայի ավտոբուսը առանց Մեսսի է հեռացել Էնֆիլդից

Բարսելոնայի ավտոբուսը առանց Մեսսի է հեռացել Էնֆիլդից

200

Լիվերպուլից կրած 4-0 հաշվով պարտությունից հետո Բարսելոնայիավտոբուսը օդանավակայան է ուղևորվել առանց թիմի առաջատար Լիոնել Մեսսիի, հայտնում է Metro-ն։

Արգենտինացին ստիպված է եղել մնալ Էնֆիլդում՝ դոպինգ թեստ հանձնելու համար։ Գործընթացն այնքան երկար ժամանակ է խլել, որ որոշում է կայացվել չսպասել արգենտինացուն։

Երբ ֆուտբոլիստը վերջացրել է՝ նրան անհատական են օդանավակայան ուղեկցել։ Բացի այդ, նա խառը գոտում չի շփվել լրագրողների հետ։