Գլխավոր Նորություններ Իմ ախպերների ու հնգերների կյանքն ու արժանապատվությունը ամեն գնով կպահեմ. Մարուքյանի եղբոր...

Իմ ախպերների ու հնգերների կյանքն ու արժանապատվությունը ամեն գնով կպահեմ. Մարուքյանի եղբոր նոր գրառւմը

5318

Էդմոն Մարուքյանի եղբայրը՝ Էդուարդ Մարուքյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

«Ես կողմ չեմ ֆեյսբուքում հայհոյանքներ գրելուն: Գրեթե միշտ ստացվել ա խուսափել նման բառապաշարից:

Բայց ես էլ եմ մարդ, մեկ մեկ չեմ դիմանում:

Չնայած որ մի շարք լրատվականներ գրածս դրել են իրանց մոտ ու դա էլ երբեք չի ջնջվի ցանցից, այնուամենայնիվ իմ պատից հեռացնում եմ հայհոյանք պարունակող ստատուսը զուդ մի պատճառով:

Ինձ գրել ա մի շատ շնորհքով մարդ, որը ներկայացել ա որպես Սասունի համագյուղացի, ընկեր ու խնդրել ա, որ ավելի լավ ա բարիշելու ու միջադեպը հարթելու մասին մտածենք, քան թե սարքենք մի կաթիլ մեղրը: Խնդրել ա հեռացնեմ գրածը, որ կողքից անտեղի խոսացողները չառիթավորվեն:

Կատարում եմ խնդրանքը:

Հ.Գ. իմ ախպերների ու հնգերների կյանքն ու արժանապատվությունը ամեն գնով կպահեմ: Թող որևէ մեկը չփորձի կյանքի սպառնալիքներ տա, քանի որ դրա պատասխանը միշտ լինելու ա նույն հայհոյանքը»: