Գլխավոր Նորություններ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խոշոր ավտովթար Երևանում. 26-ամյա վարորդը Opel-ով բախվել է էլեկտրասյանը, 3 վիրավորներից...

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խոշոր ավտովթար Երևանում. 26-ամյա վարորդը Opel-ով բախվել է էլեկտրասյանը, 3 վիրավորներից 2-ը ծայրահեղ ծանր են

337

Երեկ՝ մայիսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։00-ի սահմաններում Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի բնակիչ՝ 26-ամյա Արմեն Խաչատրյանը իր վարած Opel մակնիշի 36 RՍ 729 համարանիշի ավտոմեքենայով Բագրատունյաց 2/10 թիվ 50 հասցեի դիմաց բախվել է էլեկտրասյանը։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով վարորդ Ա. Խաչատրյանն ու նրա ուղևորներ՝ Երևան քաղաքի Սարի թաղի բնակիչ, 28-ամյա Կարեն Խաչատրյանն ու Դավիթ Սարգսյանը, ում տվյալները պարզվում են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի ծառայողները՝ ավագ տեսուչ Լևոն Բադալյանի գլխավորությամբ: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Հակոբ Մասչյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհա-տրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Ժիրայր Մարգարյանի գլխավորությամբ:

Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։