Գլխավոր Նորություններ «Բարև Ձեզ, ես էլ եմ Ձեզ շատ կարոտել». Կարեն Կարապետյանը խոստացավ բոլոր...

«Բարև Ձեզ, ես էլ եմ Ձեզ շատ կարոտել». Կարեն Կարապետյանը խոստացավ բոլոր հարցերին պատասխանել նիստից հետո

453

ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը քիչ առաջ ժամանեց խորհրդարան՝ մասնակցելու ԱԺ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին:

Նա հրաժարվեց պատասխաննել լրագրողների հարցերին՝ խոստանալով, որ նիստից հետո բոլոր հարցերին կպատասխանի:

Հարցին՝ այսօր էլ եք պնդելո՞ւ, որ ապրիլյան պատերազմի ժամանակ անորակ վառելանյութ է եղել զինտեխնիկայի մեջ, Կարեն Կարապետյանը նախ լրագրողներին հորդորեց պահպանել սոցիալական հեռավորություն, ապա կրկնեց, որ բոլոր հարցերին կպատասխանի նիստից հետո:

«Բարև Ձեզ, ես էլ եմ Ձեզ շատ կարոտել, բայց թույլ տվեք ներս մտնել, նիստից հետո նոր Ձեր հարցերին կպատասխանեմ»,- նշեց Կարեն Կարապետյանը: