Գլխավոր Նորություններ Նոր հանգամանքներ են ի հայտ եկել դաժան դեպքից. Նոր մանրամասներ 9-րդ հարկից...

Նոր հանգամանքներ են ի հայտ եկել դաժան դեպքից. Նոր մանրամասներ 9-րդ հարկից ցած նետվածի մասին. ինչ է պատմում կնոջ՝ Սիմայի հարազատը

11030

Ինչպես արդեն տեղըկացրել էինք, Երևանի ՀԱԹ Բ2 թաղամասի թիվ 91 շենքի բնակարաններից մեկի բնակիչը իններորդ հարկից ցած է նետել իր փոքրիկին, որից հետո ինքն է ցած նետվել մյուս փոքրիկի հետ: Այս Ողբերգական դեպքին սոցցանցի իր էջում անդրադարձել է քահանա Տեր Մաղաքիա Օհանյանը:

Մանուկների կյանքը խլածը դրսում <<հրեշտակ>> էր, իսկ տանը՝ հրեշ։

Երեկ Հայաստանի հանրապետությունում Կատարված ողբերգությունը ցնցեց բոլորիս ու ինձ ևս։ Շատ լավ ճանաչում եմ երեխաների հորը և մորը և նրանց ընտանիքներին ։ Գազանության ու չարության գագաթն է տեղի ունեցածը։ Երեխաների հայր կոչվածը եսասեր ու ինքնահավանի մեկն էր.

Տարիներ առաջ, երբ եկավ Վոլգոգրադ ինձանից խնդրելու ձեռքը Սիմայի (կյանքից հեռացած երեխաների դժբախտ մոր), մեծ վստահություն ներշնչեց ու խոստացավ լինել սիրող ամուսին, իսկ հետագայում էլ սիրող ու հոգատար հայր։ Ես էլ նրանց ամունացրեցի։ Սակայն իրենց համատեղ կյանքում նա, ուրիշ բան ցույց տվեց։ Փոքրիկների կյանքը խլածը կերել էր կյանքը մեր լավ Սիմայի։ Այս մասին անգամ Տղայի մայրն էր ասում։

Միայն լսեիք, թե ինչպեսի հիացմունքով էր սկեսուր մայրիկը խոսում իր հարսի ՝ Սիմայի վերաբերյալ, շատ ընտանիքներ հիմա կերազեին , Սիմայի պես հայս ունենային։ Նա ինձ շատ անգամ է շնորհակալություն հայտնել, որ իր տղային ՝ Կարենին այդպիսի աղջիկ եմ տվել։

Փոքրիկների մայրը՝ Սիման իմ երիտասարդաց միության առաջին ատենապետուհի է եղել ու երկար տարիներ աշխատել է եկեղեցում։ Կենսուրախ և գեղեցիկ հայուհի, հիանալի աղջիկ ու քույր, խոնարհ ու հրաշալի կին, սիրող և հոգատար մայր։ Մեկ տարի է, ինչ բաժանված էին, բայց Սիման թույլ էր տալիս, որ երեխաները շփվեն իրենց հոր հետ ու անգամ, հոգու խորքում մտածում էր, որ մի գուցե ՞ մի օր միանան։

Իսկ Կարենն իր բոլոր անհաջողությունների ոֆ <<համաշխարհային ծրագերը>> չիագործվելու մեջ մեղադրում էր իր կնոջը, որի առիթով էլ նրանից բաժանվեց, ինչպես նաև մեղադրում էր իր հարազատներին, այդ թվում հորը ու իր շրջապատի անձանց։ Իսկ ինձ, այդ շրջապատի մարդկանցից հանել էր մի 4 – ամիս առաջ, մեր վերջին խոսակցությունից հետո։

Նա ինձ ասում էր, որ փոքրիկներին չի թողնելու Սիմային ու անպայման մռմռացնելու է նրան։ Ես էլ ասացի, որ դու որպես հայր կարող ես փոքրիկներիդ դաստիարակել ու հոգ տանել նրանց ու նախկին կինդ էլ դեմ չէ։ Մի խոսքով, ինձ համար մեծ ցավ է սա. հազա՜ր ափսոս։ Սիրելինե՛ր, վաղը երեխաների հոգեհանգիստն է։ Աղոթեցե’ք խնդրում եմ նրանց հոգիների, ինչպես նաև՝ մեր Սիմայի համար։