Գլխավոր Նորություններ «Ձեր կովերը բառաչելու իրավունք չունեն». Աշոտյանը՝ Փաշինյանին

«Ձեր կովերը բառաչելու իրավունք չունեն». Աշոտյանը՝ Փաշինյանին

571

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Чья бы корова мычала…

Նիկոլ Փաշինյանն օրերս իր թերթի էջերին Արցախի հիմնախնդրի և դրա ներքաղաքական դիսկուրսի մասին կրկին հանդես է եկել մի անստորագիր վերլուծական հոդվածով:

Փաշինյանն, ըստ ինքն իրեն, դժգոհ է ընդդիմության կեցվածքից այս հարցում, սակայն հոդվածից այդպես էլ չի հասկացվում, թե ո՞ր ընդդիմության մասին է խոսում Նիկոլը:

Եթե խոսքը գնում է խորհրդարանական ընդդիմության մասին, ապա Փաշինյանն այստեղ դժգոհ մնալու տեղ ընդհանրապես չունի: Կառավարության վերջին հարցուպատասխանի ընթացքում ԲՀԿ-ական երկու պատգամավորի թե հարցադրումների ձևաչափը, թե արձագանքները բացարձակ քննադատական չէին: Ինչ վերաբերում է ԼՀԿ-ին, ապա այդ խմբակցության պատգամավորները ոչ միայն Փաշինյանին “արցախյան” հարց չուղղեցին, այլև իրենց ղեկավարի շուրթերով սկսեցին արդարացնել գործող վարչակազմի քաղաքականությունn Արցախի հարցով, ինչպես խորհրդարանում, այդպես էլ Հանրայինի եթերում: Ավելին, անգամ ԱԺ վերջին ծեծկռտուքից հետո Էդմոն Մարուքյանն իր լայվում այս թեմայով վերաշարադրեց իր նույն պաշտպանական թեզերը՝ այսպիսով համամասնորեն կիսելով այս իշխանությոնների հետ Արցախյան հարցով վարվող քաղաքականության պատասխանատվությունը:

Արտախորհրդարանական ուժերից Արցախի հարցում ամենաակտիվը Հանրապետականն է: Սակայն Փաշինյանի հոդվածը մեր մասին էլ չէ, քանզի երևակայական ընդդիմությանը վերագրվող թեզերը երբեք մեր շուրթերից չեն հնչել և մեր դիրքորոշումների մաս չեն կազմել: “Նիկոլը խոստովանեց, որ թաքուն ծախում է Ղարաբաղը”, “ի՞նչ է նշանակում Հայաստանի ժողովուրդ եւ Արցախի ժողովուրդ,” և այլ նմանատիպ տեսակետներ մենք չենք հայտնել:

Կրկնում եմ՝ մենք երբեք չենք ասել ու (դեռ) չենք ասում, որ դուք դավաճան եք։ Բայց հանցավորության աստիճանի տգետ եւ ամբարտավան եք ։

Վարչապետ աշխատող անանուն հոդվածագիրը իրեն գերազանցում է նաև մի շարք այլ ձևակերպումների մեջ: Փաստորեն, վարչապետ Փաշինյանն ԱԺ ամբիոնից վերջապես հաստատում է, որ կան բանակցություններ, իսկ հոդվածագիր Փաշինյանը պնդում է, որ բանակցությունները դեռ չեն սկսել: Վարչապետ Փաշինյանը հայտարարում է, որ “ինչ կուզեն, դա էլ կբանակցեն”, իսկ հոդվածագիր Փաշինյանն ասում է, որ կարմիր գծեր ունի, բայց դեռ վաղ է այդ մասին հայտարարելը: Վարչապետ Փաշինյանը գոհ է Ալիևի կառուցողական վերաբերմունքից, իսկ հոդվածագիր Փաշինյանը գրում է, որ ադրբեջանցիները բանակցությունների միջոցով ոչ մի բանի չեն հասնելու:

Իդեպ, հոդվածում տեղ գտած այս ձևակերպումը շատ երկիմաստ է. ”ակնհայտ է, որ Ադրբեջանը բանակցությունների միջոցով ոչնչի չի հասնելու”: Այսի՞քն, սա խոստովանությո՞ւն է, որ բանակցությունները տապալվում են, ու պատրաստվենք պատերազմի՞:

Ինչ վերաբերում է կարմիր գծերին, ապա Արցախի հարցում մեր որդեգրած կարմիր գիծը հայտնի է՝ Արցախը երբեք չի լիելու Ադրբեջանի կազմում: Մի թեզ, որը, չգիտես ինչու, այդքան վախենում է արտաբերել Հայաստանի գործող վարչապետը:

Իսկ երբ Փաշինյանն անհանգստանում է ներքաղաքական կարմիր գծերից, ապա այդ գծերը վաղուց ջնջած, բարոյականությունը տրորած, պետական ռեպրեսիվ ապարատը գործադրող, բռնություն արդարացնող, ստախոս, մանիպուլյատիվ, Լավրովի հայտարարություններից հետո ցնցումների մեջ ընկած իշխանությանը պետք է հիշեցնել, որ այս հարցերով “իրենց կովերը բառաչելու իրավունք չունեն”»: