Գլխավոր Նորություններ Չփորձեք ձայն բարձրացնել և սպառնալ. ԱԺ-ում կրքերը կրկին բորբոքվեցին

Չփորձեք ձայն բարձրացնել և սպառնալ. ԱԺ-ում կրքերը կրկին բորբոքվեցին

1277

Պարոն Հակոբյան, չհամարձակվեք մյուս անգամ Ձեր ձայնը բարձրացնեք Մարդու իրավունքների պաշտպանի վրա, մյուս անգամ չփորձեք իշխանական դիրքերից խոսել Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի հետ, մյուս անգամ չփորձեք սպառնալ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին: Ազգային ժողովում հայտարարեց ՄԻՊ Արման Թաթոյանը՝ դիմելով իմքայլական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանին:

Թաթոյանի ելույթին զուգահեռ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց. «Պարոն Թաթոյան ես առաջարկում եմ, որ պատգամավորների նկատմամբ խոսելիս ուրիշ ձևով խոսել»:

«Կան իրավական պատասխանատվության բոլոր մեխանիզմները: Ավելին՝ Դուք նույնիսկ չեք տիրապետում, որ ՄԻՊ-ը չի աշխատում կանոնադրությամբ: Ես Ձեզ հետ քննարկելու որևէ բան չունեմ»,-հավելեց ՄԻՊ-ը՝ իմքայլականին տեղյակ պահելով, որ զեկույցում կանանց իրավունքներին նվիրած է հսկայական բաժին՝ 597-638 էջերը. Ավելին՝ զինված ուժերում կանանց իրավունքների պաշտպանությանը նույնպես կա նվիրված բաժին»: