Գլխավոր Նորություններ ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանը տաքություն ունի, նա կորոնավիրուսի թեստ է հանձնել

ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանը տաքություն ունի, նա կորոնավիրուսի թեստ է հանձնել

714

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը կորոնավիրուսի թեստ է հանձնել։ Այս մասին այսօր՝ մայիսի 12-ին, ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստին ասաց նույն խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը՝ բացատրելով հանձնաժողովի նախագահ Թունյանի բացակայությունը։

«Պարոն Թունյանը տաքություն ունի, թեստավորվել է, հիմա սպասում ենք պատասխանին։ Հուսանք՝ ամեն ինչ լավ կլինի»,- ասաց նա։