Գլխավոր Նորություններ Տղամարդը ծեծել է նախկին կնոջը, ով ցանկացել է իր կյանքը նորից դասավորել

Տղամարդը ծեծել է նախկին կնոջը, ով ցանկացել է իր կյանքը նորից դասավորել

308

Արարատի մարզում տղամարդը ծեծել է նախկին կնոջը, ով ցանկացել է իր կյանքը նորից դասավորել։ Դեպքը տեղի է ունեցել այս տարվա փետրվարին։ Տղամարդը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ,կեսօրին գնացել է իր նախկին կնոջ տուն ու վիճաբանել վերջինիս կողմից նոր ամուսնական կյանք սկսելու հարցի շուրջ, որի ընթացքում նաեւ ծեծել է՝ հարվածելով գլխի և դեմքի հատվածներին։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով եւ քրեական գործն ուղարկվել դատարան։